Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում

 Էկոտուր 2014-ի շրջանակներում ընկեր Մերիի առաջարկով Կրթահամալիրի սովորողների տարբեր խմբերով,այդ թվում և մենք՝ Արհեսների դպրոցի սովորողներս ընկեր Արամի ուղեկցությամբ, մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին: Բավականին հետաքրքիր ակցիա էր, ես առաջին անգամ էր մասնակցում նման աշխատանքի: Ամեն տարի Ապրիլի 24-ից հետո ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչ է լինում այդքան ծաղիկների  հետ: Հիմա արդեն գիտեմ. ծաղիկների գլխիկները պոկում են , թերթիկները՝ չորացնում, որը հետագայում դառնալու է թուղթ, իսկ ցողունը  և տերևները դառնալու են պարարտանյութ: Աշխատանքը շատ հետաքրքիր էր ու գրավիչ: Այդաքն շատ մարդ մեկ տեղում համախմբվել էին նույն գործի շուրջ, միասնականության շատ լավ դրսևորում է:

Շնորհակալություն կազմակերպիչներին նման արդյունավետ և լավ գործ կազմակերպելու համար: Մյուս տարի մեծ սիրով կրկին մասնակցելու եմ…

  2014-04-26 14.38.38 2014-04-26 14.38.39 2014-04-26 14.38.472014-04-26 14.38.50

Leave a comment