Շարժախաղերի դերն ու նշանակությունը

Մանկապարտեզներում շարժախաղերը ունեն երկու հիմնական նպատակ

  1. Աճող օրգանիզմի զգացմունքային և ֆիզիկական լիցքաթափում
  2. Համակողմանի և ներդաշնակ դաստիարակում և զարգացում
  • Զարգացնում են մտածողությունը, պատկերացումը, ռիթմի զգացումը
  • Սովորցնում են կանոններին հետևել, գործել խաղի փոփոխվող պայմաններում
  • Սովորեցնում են ենթարկվել ընդհանուր պահանջներին, լինել անկաղծ, կարեկցել, օգնել միմյանց
  • Ակտիվացնում են շնչառությունը, արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, հիշողությունը, ֆանտազիան
  • Ձևավորում է արագություն, ուժ, դիմացկունություն, ճարպկություն
  • Օգնում են տիրապետելու տարածական տերմինաբանությանը
  • Օգնում են հարմարվել կոլեկտիվում
  • Ավելացնում են երեխաների բառապաշարը

Շարժուն խաղերի նպատակը, նշանակությունը

Ըստ էության շարժախաղերում ստեղծվում են առավել հարմար պայմաններ ֆիզիկական որակների զարգացման համար: Խաղի ընթացքում երեխաները գործում են համապատասխան կանոնների, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար: Երեխան ստիպված ինքն է որոշում գործողությունները նպատակին հասնելու համար: Խաղերը երեխաներին օգնում են ընդլայնել և խորացնել իրենց պատկերացումները շրջակա միջավայրի մասին: Կատարելով բազմաբնույթ դերեր` երեխաներն օգտագործում են իրենց գիտելքիները: Խաղերի ընթցքում ստեղծվումեն հնարավորություններ խոսքի զարգացման համար: Continue reading

Շարժուն խաղերի տեսակներ, պահանջներ

Շարժուն խաղերի հիմնական խնդիրն է զարգացնել երեխայի կամքը, ուշադրությունը, շարժողական ակտիվությունը, արագ կողմնորոշվելու, դժվարությունները հաղթահարելու ընդունակություններ, ընկերներին օգնելու, համագործակցելու կարողությունները, համարձակությունը, արագաշարժությունը, ճկունությունը: Խնդրի արդյնավետ լուծման համար անհրաժեշտ է տիրապետել երեխաների տարիքային հոգեբանական և ֆիզիոլոգիական զարգացումներին, համապատասխան որոնց էլ ներկայացվում են պահանջներ, որոնք լրացնելու համար օգտագործվում են համապատասխան մեթոդներ: Պետք է իմանան, տվյալ տարիքի երեխան ինչ պետք է կարողանա կատարել, այն թերացման դեպքում կատարել համապատասպան աշխատանքեր նպատակին հասնելու համար: Վերջինի արդհունավետության համար անհրաժեսշտ են համապատասխան շարժախաղեր և դրանց ճիշտ կիրառումը: Continue reading

Խաղի ընթացք

Խաղի անցկացումը և ղեկավարումը: Խաղը ղեկավարում է դաստիարակը և նրա դերակատարումը կախված է խաղի բնույթից, խմբի տարիքային և քանակային թվից, մասնակիցների վարքագծից. որքան փոքր են այնքան մեծ է դաստիարակի դերակատարումը խաղի վարման մեջ: Այս տարիքային խմբերում դաստիարակը սկզբում իր վրա է վեձնում գլխավոր դերը, իսկ ապա այն հանձնում է մասնակիցներից որևէ   մեկին:

Դաստիարակը հրահանգներ տալիս է տեսողական կամ ձայնային ազդանշանների օգնությամբ: Վերջինները չպետք է լինեն շատ բարձր: Continue reading

Շարժուն խաղեր

Խաղն առաջնային դեր ունի նախադպրոցական երեխայի զարգացման, դաստիարակության, աշխարհընկալման գործում: Դաստիարակը խաղի բովանդակությունը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է հասնել երեխայի մեջ դրական և կարևոր որակների ու հատկությունների ձևավորմանն ու դրանց հետագա զարգացմանը:

Խաղը երեխայի միակ և ամենասիրած զաբաղմունքն է: Երեխան խաղում է ցանկացած պահին և միշտ: Այն թույլ է տալիս բավարարել շատ պահանջմունքներ, ինչպես օրինակ, զրվաճանքի, հետաքրքրության, հավաքված էներգիայի օգտագործումը, ինքնահաստատումը և այլն: Խաղը երեխայի ներքին աշխարհը բերում է համապատասխանության իր ունեցած պատկերացումներին և բացում է հնարավորություններ այն բանի համար, որ երեխան ընդլայնի և զարգացնի  արդեն ձեռք բերած ընդունակությունները: Խաղը երեխայից պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են շփվողականությունը, նախաձեռող լինելը, իր գործողությունները հասակակիցների գործողությունների հետ կորորդինացնելու ընդունակությունը: Խաղերի միջոցով երեխաները փորձում են արտահայտել իրենց զգացմունքները, լուծել ներքին կոնֆլիկտները, բարձրացնում են ինքնագնահատականը: Continue reading

Ֆիզիկական կուլտուրան, դաստիարակություն

Ֆիզիկական կուլտուրան սոցիալական գործունեության ոլորտ է, որն ուղղված է առողջություն  ամրապնդմանն ու պահպանմանը, մարդու մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը։ Այն իրենից ներկայացնում է մշակույթի մի մաս, որն ընդգրկում է մի շարք արժեքների և գիտելիքների համադրում և օգտագործվում է հասարակության ֆիզիկական ու մտավոր զարգացման, մարդու հնարավորությունների բարելավման համար։

«Ֆիզիկական դաստիարակություն» հսկայական հասկացության տակ հասկացվում է ընդհանուր դաստիարակության հիմնական մասը՝ հանրակրթական, գիտական, կրթական դասընթացներ, որոնք ուղղված են մարդու կողմից իր ֆիզիկական արժեքների արժեորմանը։ Այլ կերպ ասած ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակն անձի ֆիզիկական կուլտուրայի ձևավորումն է, այսինքն՝ մարդու ընդհանուր մշակույթի այն կողմը, որն օգնում է գործի դնել իր բիոլոգիական և հոգեբանական հնարավորությունները։ Ֆիզիկական դաստիարակությունը, հասկանում ենք մենք դա, թե ոչ, սկսվում է հենց մարդու ծննդյան օրվանից։

Ֆիզիկական դաստիարակությունը մտավոր, բարոյական, գեղագիտական և աշխատանքային դաստիարակությունների հետ ապահովում է անձի բազմակողմանի զարգացումը։ Ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը առողջացնող, զարգացնող, կրթող և դաստիարակող խնդիրների լուծման մեջ է։ Ֆիզիկական դաստիարակության առողջացման և զարգացման խնդիրների մեջ են դասվում.

  • առողջության ամրապնդումը;
  • մարմնի ներդաշնակ զարգացումը և օրգանիզմի ֆիզելոգիական գործառույթները;
  • ֆիզիկական և հոգեբանական որակների բազմակողմանի զարգացում;
  • աշխատունակության բարձր մակարդակի ապահովում։

Շարժուն խաղերի դասակարգումը,առանձնահատկությունները

Ընդհանուր առմամբ, խաղը երեխայի ակտիվ գործունեության տեսակ է, որը սովորաբար շրջապատող աշխարհի, մեծերի գործողությունների և փոխհարաբերությունների  ընդօրիակուն է։ Մանկական խաղերն իրենց ծագումով, բնույթով և բովանդակությամբ սոցիալական են, կրում են ազգային, ժողովրդական բնույթ և փոխանցվում են սերնդեսերունդ։ Դրանցում ձևավորվում և դրսևորվում է աշխարհը ճանաչելու, նրա վրա ներգործելու երեխայի պահանջը, զարգանում են նրա կամային, ֆիզիկական հատկությունները։

Խաղերն ունեն կանոններ։ 4-5 տարեկանները խաղալով մրցում են վազքում, թռիչքում և այլ ձևերում։5-6 տարեկանների մոտ շարժուն խաղերը ստանում են մարզական բնույթ։ Continue reading

Խաղեր

Միջնադարում և ավելի ուշ շրջաններում մանկական և պատանեկան խաղերը և թատերական ու կրկեսային երևույթներն արտահայտվում էին << խաղ >> բառով։ Դա բացատրվում է նրանով, որ արվեստի ճյուղերին պատկանող տարբեր երևույթները հնում միաձույլ են եղել։ Հայ բառարանագիտությանը հայտնի են այն բոլոր խաղաձևերը , որոնք գրանցված են առավել հին գրավոր աղբյուրների տվյալների համաձայն << խաղ >> հասկացության տակ , հասկացվում են բազմապիսի շարժումներ ՝ տարուբերումներ, տատանումներ, վազքեր, ցատկեր, թռիչքներ, մենամարտեր, մրցումներ, կատակներ,  ժամանց, ծաղր, ծանակ, պար-կաքավ, մտավարժություն և այլն։  Հնում << խաղ >> էին կոչվում երգերի որոշ տեսակներ ։ Այդ պատճառով էլ Մանուկ Աբեղյանը հայկական ամբողջ ջանգյուլումների ժողովածուն անվանել է <<խաղիկներ >> ։ Continue reading

Նախադպրոցականի ֆիզիկականի դաստիարակությունը

Ֆիզիկական դաստիարակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ իրականացնում են դասավանդողները՝ ուսուցիչները, հետևյալ կերպ.
Մարմնամարզական և շարային վարժություններ՝ Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել, քայլով մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ, օրինակ՝ տողանից՝ շրջանի, միասյունից՝ երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով: Կատարել տեղում քայլով մարշ հրամանը՝ անպայման սկսելով ձախ ոտքից:
Ընդհանուր զարգացնող վարժություններ. հիմնական. կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ:

Continue reading