Դեպ վեր,դեպ մաքրություն ու պարզություն

SAM_3994Ճամփորդություններ դեպի հայրենի երկրի գողտրիկ անկյուններ: Բարձունքներ, որ կանչում են քեզ, հաղթահարելով յուրաքանչյուրը գտնում ես քեզ, ճանաչում ներսից ու ձգտում ավելիին։
Սևան-Մարտունի-Կոթի վանք-Արգիճի-Արմաղան-Իշխանատակ-Զոմե(գետաշենցիք են էդպես ասում)։ Հա էլի նույն ուղին, երկրորդ անգամ, բայց յուրօրինակ, լայնածավալ,տեսանելի, հետազոտող ու պլանավորող։
Արմաղանն իր փորձություններով ու բարդություններով,  չափից ավելի քարքարոտ ու խորդուբորդ, այս անգամ ավելի հեշտ, հիշողությունների ու համեմատկաին մեջ։ Ջանքեր, հոգնություն,դեպի գագաթ, դեպի նպատակ ու․․․ Հաղթահարում, վայելք, ցանկություն հավերժացնելու, նորից կրկնելու, ավելին անելու ու սովորելու։  Բացվող պատկերը բարձրություններից տալիս է  քեզ ուժ, հավատ, ցանկություն, սեր ու գեղեցկություն։ Տեսածդ ու զգացածդ դժվար է  ներկայացնել բառերով, ինչքան էլ պատմեմ, ասեմ ու գրեմ՝ մեկ է մնում է հոգում, մտքում ու հիշողություններում։ Պիտի ինքդ զգաս, տեսնես, վայելես ու հասկանաս, բայց մեկ է նույնը չի լինի էլի․․․Տարբեր ենք բոլորս։


Փոքրիկ աշխատանքներ, որ անում ես հաճույքով ու յուրաքանչյուրը քո մեջ մի քար է դնում դեպի բարին ու լուսավորը։  Գործերն են, որ բացում են դռներ, ուղիներ ու բերում մտքեր ցանկություններ, որոնք ծնում են նպատակ ու սլանում ես դեպ վեր, դեպ մաքրություն ու պարզություն, նշանակետեր ու էլի բարձրունքներ․․․


Հուշարձաններ-խաչքարեր-վանքեր-շինություններ տեսնում ես ու մտովի գնում հազարամյակներ, դարեր հետ ու պատկերացնում, կարևորում ամեն թիզ հողը, պատմությունն  ու ազգդ Հայոց։ Պարտավորվում պահպանելու, մաքրելու ու փոխանցելու իր ողջ գեղեցկությունն ու շքեղությունը։

 

 

Ճամփորդություններիս մեկնարկը տրվեց

Առաջին ճամփորդություն, շատ ձյուն ու նոր դահուկներ։

Պարզվում է դահուկ քշելն շատ հաճելի ու հետաքրքիր է։ Առաջին անգամ էի փորձում դահուկ քշել ու ասեմ՝  վատ չստացվեց։ Սկզբում լարվածություն ու վախ,բայց ընդհամենը երկու վայրէջք ու վախն արդեն  անցավ, իսկ լարվածությունն ընթացքում փորձի հետ կանցնի։
Առատ ձյուն, ձնագնդիների տեղատարափ, սահնակներ,դահուկներ, գրկախառնություններ ձյան հետ ու լիաթոք երջանկություն։
Չարենցի Կամարից հրաշալի տեսարան էր բացվեւմ դեպի ձյունապատ Արարատ լեռ, որից  ոգեշնչված սկսեցինք արտասանել Չարենցյան բանաստեղծություններ։

Վաղը հաղթելու է նա, ով մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:
Գարեգին Նժդեհ

Այս անգամել Խուստուփ

Բարձրունքի հաղթահարում այս անգամ Խուստուփ: Եռօրյա ճամփորդություն դեպի Կապան-Գորիս-Սիսյան-Խուստուփ-Վահանավանք-Հալիձորի Սբ. Աստվածածնի կուսանաց անապատ-Տաթև-Ներքին Հանդ: Հրաշալի, հետաքրքիր, հագեցած և անմոռաց երեք օրեր, որոնք դաջվեցին հիշողությանս մեջ ու ավելացրեցին գիտելիքներս սեփական երկրի մշակույթի և պատմական կառույցների մասին:

SAM_2662 Continue reading

Ազոխի քարանձավ

20140510_121845Փորձություն, որը վկայեց մեր քաջությունը

Ցանկությունը մեծ էր տեսնելու քարանձավ, որն  ունի հին պատմություն և համարվում է պատմության և մշակույթի  անշարժ հուշարձան: Ճանապարհը երկար չէր, սակայն ճանապարհին հանդիպող փոքրիկ ժայռափոր անցքերը շփոթեցնում էին մեզ: Թվում էր թե
հասանք,  բայց ոչ: Ի վերջո մեր ամենափոքրիկ ուղեկցի օգնությամբ հասանք քարանձավ: Հետաքրքրությունն ստիպում էր շարժվել առաջ Continue reading