Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում

 Էկոտուր 2014-ի շրջանակներում ընկեր Մերիի առաջարկով Կրթահամալիրի սովորողների տարբեր խմբերով,այդ թվում և մենք՝ Արհեսների դպրոցի սովորողներս ընկեր Արամի ուղեկցությամբ, մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին: Բավականին հետաքրքիր ակցիա էր, ես առաջին անգամ էր մասնակցում նման աշխատանքի: Ամեն տարի Ապրիլի 24-ից հետո ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչ է լինում այդքան ծաղիկների  հետ: Հիմա արդեն գիտեմ. ծաղիկների գլխիկները պոկում են , թերթիկները՝ չորացնում, որը հետագայում դառնալու է թուղթ, իսկ ցողունը  և տերևները դառնալու են պարարտանյութ: Աշխատանքը շատ հետաքրքիր էր ու գրավիչ: Այդաքն շատ մարդ մեկ տեղում համախմբվել էին նույն գործի շուրջ, միասնականության շատ լավ դրսևորում է:

Շնորհակալություն կազմակերպիչներին նման արդյունավետ և լավ գործ կազմակերպելու համար: Մյուս տարի մեծ սիրով կրկին մասնակցելու եմ…

  2014-04-26 14.38.38 2014-04-26 14.38.39 2014-04-26 14.38.472014-04-26 14.38.50

Հովհաննես Շիրազ բանաստեղծություներ

загруженное (6)Մասիսն ի վեր

Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս,
Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս: Continue reading

Օմար Խայամ

загруженное (5)

Մի իմաստունի հարցրին`

-Ինչու° են աղքատներն ավելի բարեհամբույր և առատաձեռն

-Նայի’ր պատուհանից ,ի°նչ ես այնտեղ տեսնում

-Տեսնում եմ` ինչպես են երեխաները բակում խաղում

-Իսկ հիմա նայի’ր հայելուն, ի°նչ ես այնտեղ տեսնում

-Ինձ

-Ահա տեսնում ես, և պատուհանը և հայելին ապակուց են, բայց հենց մի քիչ արծաթ ես ավելացնում, սկսում ես տեսնել միայն քեզ