Օլիգոֆրենոմանկավարժություն

Օլիգոֆրենոմանկավարժության առարկան, խնդիրները, կապը այլ գիտությունների հետ

Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով:Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը: Այն որպես գիտություն զարգացել է մի շարք գիտությունների, նվաճումների հիման վրա: Սերտ կապված է ընդհանուր մանկավարժության, հատուկ մանկավարժության մյուս բնագավառների, հոգեբանության, գենետիկայի, բժշկական գիտությունների հետ / հոգեբուժություն, նևրոպաթոլոգիա, անատոմիա, ֆիզիոլոգիա և այլն/: Continue reading

Հատուկ մանկավարժությունը որպես գիտություն

Հատուկ մանկավարժությունը որպես գիտություն: Կապը այլ գիտությունների հետ, հիմնական խնդիրները: Պատմական ակնարկ: Բնագավառները:

Հատուկ մանկավարժությունը գիտություն է մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, նրանց կրթության և դաստիարակության օրինաչափությունների և մեթոդների մասին:

Հատուկ մանկավարժության օբյեկտը երեխան է, որն ունի հոգեֆիզիկական զարգացման ֆունկցիոնալ հապաղում, որը դժվարեցնում է համապատասխան սոցիալիզացմանն ու հարմարեցմանը:

Հատուկ մանկավարժության առարկան զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն է: Continue reading

Պույ-պույ մկնիկը

Նախագիծ

«Պույ-պույ մկնիկը» ռադիոպիես

Նախագիծը   նախատեսված  է  նախակրթարանների  երեխաների  համար:Նախագիծի ընթացքում օգտվւմ ենք՝ համակարգիչ, ձայնագրիչ, գործածվելու  են  համացանցը, սոց  կայքերը, բլոգները։

Աշխատանքի  ընթացքը
Քննարկեցինք  թե  ինչ  հեքիաթ  ընտրենք,  վերցրեցինք  «Պույ-պույ մկնիկը»  հեքիաթը  և  դարձրեցինք  սցենար՝ որոշակի  փոփոխություններ  կատարելով:Կատարեցինք  դերաբաշխում, սկսեցինք  ընթերցումները:Հաջորդ  փուլում  կլինեն  ձայնագրությունները  և  տեղադրումը  համացանցում  և  այլ  կայքորում:Ընտրեցինք  համապատասխան  երաժշտություն:

Արդյունքում կունենանք  ռադիոպիես  նախակրթարանային  խմբերի  երեխաների  համար, նախագծի  սկիզբը՝փետրվարի 18,  ավարտը  փետրվարի 29:

Սխալ հեքիաթ

Պույ-պույ մկնիկPUY_PUY

Continue reading

Կեցցե՛ք տղաներ

Նետաձգության ֆեդերացիայի ձմեռային առաջնության առաջին փուլում տեղի ունեցած 18+18 մրցումներից հետո յուրաքանչյուր մասնակից հավաքեց միավորներ, որից հետո պարզ դարձան մրցակիցները։ Այսօր կիսաեզրափակչին, 16-ից ցածր տարիքի մասնակիցները մրցեցին միմյանց հետ։ Ցածր միավորներ հավաքածները լքեցին մրցաշարը: Վաղը կանցկացվի մրցաշարի եզրափակիչ փուլը՝ առաջինից-չորրորդ տեղերի համար և կկայանա մեծահասակների առաջնությունը։ Մրցաշարի վերջում կկայանա պարգևատրման արարողությունը։ Կրթահամալիրլի սաները իրենց առջև դրված խնդիրը պատվով հաղթահարեցին։

 

Հունվարյան հեռավար առաջադրանքներ Բնագիտությունից

  1. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր:
    Մաքուր ջուր համարվում է մեր ծորակից հոսող  խմելի ջուրը  , որը յոդացվում է, քլորացվում և այն համարվում է մաքուր՝ խմելի ջուր:
  2. Ի՞նչ թունավոր նյութեր են արտանետվում մթնոլորտ: Ինչպիսի՞ կանխարգելման հնարավոր ուղիներ կառաջարկեք դուք:
    Քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական ազդակների (ճառագայթում, աղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները կոչվում է մթնոլորտի աղտոտում:
    Մթնոլորտի աղտոտման աղբյուրյերն են՝ փոխադրամիջոցներ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և կենցաղ։Հայտնի է մթնոլորտ արտանետվող մոտ 20հզ. նյութ:
    Իմ կարծիքով կարելի է սկսել ամենաառաջին քայլից՝ ինքներս չաղտոտելով շրջակա միջավայրը։ Սկիզբը չլինենք աղպակույտերի ու գարշահոտությունների։
    Ցավոք մթնոլորտը աղտոտող բոլոր նյութերը մարդու ապրելու համար անհրաժեշտ են, մթնոլորտը աղտոտումից չենք կարող պահել, քանի որ չենք կարող դրանք վերացնել։
  3. Ի՞նչ գիտեք թթվային անձրևների մասին: Continue reading