Category Uncategorized
Խաղի ընթացք
Խաղի անցկացումը և ղեկավարումը: Խաղը ղեկավարում է դաստիարակը և նրա դերակատարումը կախված է խաղի բնույթից, խմբի տարիքային և քանակային թվից, մասնակիցների վարքագծից. որքան փոքր են այնքան մեծ է դաստիարակի դերակատարումը խաղի վարման մեջ: Այս տարիքային խմբերում դաստիարակը սկզբում իր վրա է վեձնում գլխավոր դերը, իսկ ապա այն հանձնում է մասնակիցներից որևէ մեկին:
Դաստիարակը հրահանգներ տալիս է տեսողական կամ ձայնային ազդանշանների օգնությամբ: Վերջինները չպետք է լինեն շատ բարձր: Continue reading
Համո Սահյան
Իսկ ինձ ասում են թե՝ խելոք մնա
Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա…
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:
Շլություն
Շլությունը (STRABISMUS) — աչքերի այնպիսի դիրքն է, երբ նրանցից մեկի տեսողության գիծն ուղղված է առարկայի դիտմանը, իսկ մյուսինը շեղված է նրանցից: Շլությունը հաճախ սկսվում է 3-4 տարեկան երեխաների մոտ: Շլության ժամանակ հաճախ տեսողությունը աչքերից մեկում միանգամից նվազում է: Շլությունը լինում է բնածին կամ ձեռքբերովի: Բնածին շլության ժամանակ բացակայում է բինոկուլյար տեսողությունը և դիտվում է բարձր միոպիա: Շլության երկու տեսակի ժամանակ անհրաժեղտ է ակկոմոդացիա, ինչը խիստ կապված է տեսողության կոնվերգենցիայի հետ:Ըստ շեղված աչքի տեսողության գծի ուղղության՝ տարբերում են մոտեցող (ներքին) և հեռացող (արտաքին) շլություններ:
Շլության այս տեսակներն իրարից տարբերվում են էական առանձնահատկություններով: Առավել հաճախակի է հանդիպում մոտեցող շլությունը (հատկապես երեխաների մեջ): Continue reading
Վիտամններ
Օրգանիզմի, հատկապես աչքերի լավ զարգացման համար ճարպերից, սպիտակուցներից, աղերից և ածխաջրերից բացի, անհրաժեշտ են նաև վիտամիններ: <<Վիտամին>> եզրը ծագել է լատիներեն vitalis բառից, որը նշանակում է կենսական կամ կյանքի համար անհրաժեշտ ամին: Վիտամինների քանակը օրգանիզմում շատ քիչ է, իսկ դերը` չափազանց մեծ: Դրանք, փոխազդեցության հետ մտնելով ֆերմենտների, սպիտակուցների և այլ ակտիվ միացությունների հետ, կանոնավորում են նյութափոխանակության զանազան օղակները, իսկ հաճախ էլ կատալիզատորների դեր են կատարում զանազան քիմիական ռեակցիաներում: Վիտամինների պակասության հետևանքով առաջացած հիվանդությունները կոչվում են վիտամինաքաղց (ավիտամինոզներ): Վիտամինների օգնությամբ օրգանիզմը ստանում է այն բոլոր նյութերը, որոնց միջոցով ավելի են ակտիվանում հյուսվածքները, նյարդերը և այլն: Continue reading
Կարճատեսություն
Կարճատեսությունը տեսողության խանգարում է: Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանը համընթաց նրա ակնագունդը մեծանում է և 9-12 տարեկանում դառնում է գնդաձև: Սակայն երբեմն այն մի քիչ երկարում է առաջ-հետին ուղղությամբ, որի հետևանքով բբի և ցանցաթաղանթի միջև ընկած հեռավորությունը մեծանում է: Այդպիսի աչքերում հեռավոր առարկաների պատկերները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևում: Այդ առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ. առաջանում է կարճատեսություն: Կարճատեսության ժամանակ մեծ մասամբ ակնագնդի ձևի փոփոխություններն աննշան են լինում, սակայն, երբ ակնագունդը շարունակում է երկարել, կարճատեսության աստիճանը մեծանում է: Նրա առաջընթացը կարող է հանգեցնել աչքի լուրջ փոփոխությունների և տեսողության նշանակալի կորստի: Տարբերում են կարճատեսության 3 աստիճան` թույլ, միջին և բարձր: Կարճատեսության աստիճանը որոշվում է ոսպնյակի օպտիկական ուժով, որն աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը փոխում է այնպես, որ դրանք հատվում են ցանցաթաղանթի վրա: Continue reading
Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ)
ՄՈՒԿ-ը ԿՆՀ ( կենտրոնական նիարդային համակարգ) ծանր հիվանդություն է որն առաջանում է ուղեղի վնասվածքի պատճառով ներարգանդային կյանքում, ծննդաբերական տրավմայի պատճառով և հետծննդյան շրջանում: Գլխուղեղի վնասման պատճառ կարող են լինել տարբեր բնույթի ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք մայրը տարել է հղիության ընդացքում, մոր և երեխայի ռեզուս գործոնի անհամատեղելիությունից, և երեխայի կյանքի առաջին տարիներին գանգի տրավմաները:
Առաջին ձևի ժամանակ նույն ձևով աղտահարված են լինում ձեռքերն ու ոտքերը:Երեխան դժվարանում է նստել և գլուխը պահել: Continue reading
Կակազություն
Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խանգարում է, որը պայմանավորված է ծայրամասային խոսքային ապառատում առկա մկանային ջղաձգումներով:Կակազության ժամանակ առաջանում է տարբեր ջղաձգումներ որոնք իրենց ձևով լինում են 3 տեսակ:
1.Կլոնիկ-որի ժամանակ կրկնվում է նույն հնչյունը կամ վանկը:
2.Տոնիկ-երբ կակազողը փորձում է արտաբերել բառը, հնչյունը կարծես քարանում է:
3.Կլոնիկ-տոնիկ կամ խառը, երբ կակազողի մոտ առկա են 2 տեսակներ:Առանձնացնում ենք կակազության 2 ձև՝ նևրոտիկ և նևրոզանման: Continue reading
Դաունի սինդրոմ
Այս սինդրոմը առաջին անգամ 1866թ. նկարագրվել է Լանգթոմ Դաունի կողմից (մոնղոլոիզմ) անվան տակ:Դաունի սինդրոմը բոլորից հաճախ հանդիպող քրոմոսոմային հիվանդություններից է նորածինների մոտ դրսևորման հաճախականությունը կազմում է 1հարաբերած700-ի, իսկ մտավոր հետամնացների մոտ 10 տոկոս: Այս հիվանդության ախտորոշումը դրվում է ծնվելուց անմիջապես հետո, ըստ դեմքի բնորոշ գծերի՝ թեք դասավորված աչքեր, լայն քթարմատ, աչքի ներս ընկած հատվածում մաշկի ծալվածքով բացի այս ամենից գանգի փոքր չափսեր դեֆորմացված ականջներ խոշոր լեզու և ծռմռված ճկույթներ: Continue reading
Էպիլեպսիա /ընկնավորություն/
Էպիլեպսիան խրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, արտահայտվում է նոպաների ձևով: Եթե այդ հիվանդության ընթացքը ծանր է և երկար է տևում, առաջանում են մի շարք բացասական հետևանքներ`բնավորության որոշակի բացասական փոփոխություն, մտավոր հետամնացություն: Տարբերում են 2 տեսակի էպիլեպսիաներ`
* Տարածվող, որն ընդգրկում է ամբողջ օրգանիզմը:
* Մասնակի, երբ էպիլեպտիկ պրոցեսի մեջ ընդգրկվում են մարմնի մկանների առանձին խմբեր:
Տարբերում են 2 հիմնական էպիլեպտիկ նոպաներ` Continue reading