Շարժուն խաղերի տեսակներ, պահանջներ

Շարժուն խաղերի հիմնական խնդիրն է զարգացնել երեխայի կամքը, ուշադրությունը, շարժողական ակտիվությունը, արագ կողմնորոշվելու, դժվարությունները հաղթահարելու ընդունակություններ, ընկերներին օգնելու, համագործակցելու կարողությունները, համարձակությունը, արագաշարժությունը, ճկունությունը: Խնդրի արդյնավետ լուծման համար անհրաժեշտ է տիրապետել երեխաների տարիքային հոգեբանական և ֆիզիոլոգիական զարգացումներին, համապատասխան որոնց էլ ներկայացվում են պահանջներ, որոնք լրացնելու համար օգտագործվում են համապատասխան մեթոդներ: Պետք է իմանան, տվյալ տարիքի երեխան ինչ պետք է կարողանա կատարել, այն թերացման դեպքում կատարել համապատասպան աշխատանքեր նպատակին հասնելու համար: Վերջինի արդհունավետության համար անհրաժեսշտ են համապատասխան շարժախաղեր և դրանց ճիշտ կիրառումը:

Առկան են շարժուն խաղերի հետևյալ տեսակները` «Օղակների միջով», «Վերցրու գնդակը», «Բասկետբոլ», «Գնդակը պարկում», «Ծափով վազել», «Նստարանների վրայով»,«Ափ ու պտղունց», «Ափ ու բռունցք», «Քարկտիկ», «Կոտոշ-կոտոշ», «Ծափոցիկ», «Թռավ-թռավ», «Մատ ճանաչել», «Մատնամիջի կամ միջնամատի»: Ձեռնախաղեր:

4-5 տարեկան երեխաների համար նպատակահարմար են հետևյալ շարժախաղերը՝ «Որսորդը և նապաստակները», «Մկան թակարդ», «Անտուն նապաստակը», որոնք զարգացնում են ցատկելու, վազելու, հավասարակշռությունը պահպանելու կարողությունները, ամրանում են ջլերը, ոտքերի մկանները: Մարզական խաղերից «Ով ավելի լավ կցատկի», «Յոթ քար», «Գնդակը նետիր օղակի մեջ», «Ով ավելի արագ օղակը կգլորի մինչև դրոշակը»: Մարզական խաղերը նպաստում են վազելու, մագլցելու կարողությունների ամրապնդմանը, որոնք ձևավորում են երեխայի մոտ ճարպկություն, արագաշարժություն, ճկունություն, արագ կողմնորոշվելու կարողություն:

Leave a comment