Գրավոր աշխատանք- սեպտեմբեր

1)            *721,  5* 69,  122*  թվերի գրառման մեջ աստղանիշի փոխարեն գրել այնպիսի թվանշան, որ տրված թվերը բաժանվեն 3-ի

2721, 5469, 122

2)            Գտնել 56-ի բաժանարարները

ա/1, 2, 3, 4, 7, 8, 14, 28, 56       բ/ 1, 2, 4,  7, 8, 14, 28, 56       գ/1, 2, 4, 7, 8, 14, 56    դ/2, 4,  7, 8, 14, 28, 56

3)  Գտնել 36 և 32 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

ա/72               բ/ 144              գ/280                    դ/288

4)            126  թիվը վերլուծել պարզ արտադրիչների

Continue reading

Գրավոր աշխատանք-Նոյեմբեր

 1.     Նշիր ճիշտ պատասխանը

    0,1,2,3,4,5,6,7,8,9 բնական թվերն են

    1,2,3,4,5,6,7,8,9,… բնական թվերն են

Բնական թվերը վերջավոր են

2.     Ընդգծել 50012 թվին համապատասխան պատասխանիտակ.

Հինգ հազար տասներկու

Հինգ հարյուր հազար տասներկու

    Հիսուն հազար տասներկու

Continue reading

Հետաքրքիր տեղեկություններ

images (2)Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Մեր մաշկի 95%-ը  ծածկված է մազերով:

Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:

Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:

Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:

Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:

Continue reading

Մազերի կառուցվածքը

maser mazՄազը կազմված է ցողունից, որն աճում ու բարձրանում է մաշկի մակերևույթից վեր, և մազարմատից, որը տեղակայված է մաշկի հաստության մեջ գտնվող փոքրիկ փոսիկում և պարփակված է հատուկ պարկի (մազապարկ) մեջ:

Մազերը կազմված են ծծմբով ու ազոտով հարուստ եղջերային սպիտակուցային նյութից (կերատինից): Աճման մի քանի փուլերից հետո հին մազերը թափվում են, և դրանց տեղն աճում են նորերը: Մարդու գլխին աճող երկար մազերն ապրում են 4–5 տարի: Մազապարկում կողք կողքի տեղադրված ճարպագեղձերի արտադրած նյութը մազերի համար ունի պաշտպանական նշանակություն: Մազերի գույնը պայմանավորված է նրանցում մելանին գունակի պարունակությամբ: Տարիքի հետ գունակի քանակությունը նվազում է, և խանգարվում է նրա բաշխումը: Լինում են նաև գունակազուրկ մազեր, օրինակ՝ լսնամաշկության (ալբինիզմ) դեպքում:
Մարդն օրական նորմայում կորցնում է միջին թվով 60-100 մազ: Մազերի աճման ու նորերով փոխարինման գործառույթների խանգարումը կարող է հանգեցնել ճաղատության կամ հավելաճի (մազոտություն):

Continue reading

Չարլի Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային

charliԴստրիկս,

 Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

 Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Continue reading

Դիջիպատում

anna1996Ես Աննա Պետրոսյանն եմ, մասնագիտությունս վարսահարդարումն է:Մանուկ  ժամանակ  երազել եմ դառնալ վարսահարդար, այժմ ցանկանում եմ դառնալ պռոֆեսիոնալ վարսահարդար և իմ գիտելիքները փոխանցել այլ սաների: Կռահեցիք` ցանկանում եմ դառնալ ուսուցիչ: 2013-ի ընթացքում ավելի ամսնագիտացա իմ արհեստում:  Ավելի հաճախ այցելեցի կրթահամալիրի դպրոցներ`փոքրիկ ուրախություն պատճառելով երեխաներին և ցուցադրելով գիտելիքներիս պաշարը, որ ձեռք եմ բերել այս 3 տարվա ընթացքում: Ստեղծեցի մի քանի նոր սանրվածքներ, ուժերս փորցեցի ուսուցչի պաշտոնում, կրտսեր ընկերներիս փոխանցեցի իմ ձեռք բերած գիտելիքները: Այս տարվա ընթացքում աշխատում եմ  դիպլոմային աշխատանքիս վրա, նաև ամրապնդում գիտելիքներս առաջիկա քննությունների և ընդունելության համար: Հուսով եմ ամեն ինչ կընթանա բարեհաջող:

Continue reading