Դեպ վեր,դեպ մաքրություն ու պարզություն

SAM_3994Ճամփորդություններ դեպի հայրենի երկրի գողտրիկ անկյուններ: Բարձունքներ, որ կանչում են քեզ, հաղթահարելով յուրաքանչյուրը գտնում ես քեզ, ճանաչում ներսից ու ձգտում ավելիին։
Սևան-Մարտունի-Կոթի վանք-Արգիճի-Արմաղան-Իշխանատակ-Զոմե(գետաշենցիք են էդպես ասում)։ Հա էլի նույն ուղին, երկրորդ անգամ, բայց յուրօրինակ, լայնածավալ,տեսանելի, հետազոտող ու պլանավորող։
Արմաղանն իր փորձություններով ու բարդություններով,  չափից ավելի քարքարոտ ու խորդուբորդ, այս անգամ ավելի հեշտ, հիշողությունների ու համեմատկաին մեջ։ Ջանքեր, հոգնություն,դեպի գագաթ, դեպի նպատակ ու․․․ Հաղթահարում, վայելք, ցանկություն հավերժացնելու, նորից կրկնելու, ավելին անելու ու սովորելու։  Բացվող պատկերը բարձրություններից տալիս է  քեզ ուժ, հավատ, ցանկություն, սեր ու գեղեցկություն։ Տեսածդ ու զգացածդ դժվար է  ներկայացնել բառերով, ինչքան էլ պատմեմ, ասեմ ու գրեմ՝ մեկ է մնում է հոգում, մտքում ու հիշողություններում։ Պիտի ինքդ զգաս, տեսնես, վայելես ու հասկանաս, բայց մեկ է նույնը չի լինի էլի․․․Տարբեր ենք բոլորս։


Փոքրիկ աշխատանքներ, որ անում ես հաճույքով ու յուրաքանչյուրը քո մեջ մի քար է դնում դեպի բարին ու լուսավորը։  Գործերն են, որ բացում են դռներ, ուղիներ ու բերում մտքեր ցանկություններ, որոնք ծնում են նպատակ ու սլանում ես դեպ վեր, դեպ մաքրություն ու պարզություն, նշանակետեր ու էլի բարձրունքներ․․․


Հուշարձաններ-խաչքարեր-վանքեր-շինություններ տեսնում ես ու մտովի գնում հազարամյակներ, դարեր հետ ու պատկերացնում, կարևորում ամեն թիզ հողը, պատմությունն  ու ազգդ Հայոց։ Պարտավորվում պահպանելու, մաքրելու ու փոխանցելու իր ողջ գեղեցկությունն ու շքեղությունը։