Քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ

Նամակի հեղինակ՝ վերլուծաբան Հարրի Բրաուն

25 դեկտեմբերի, 1966թ.

«Նամակ սիրելի հայրիկից աղջկան՝ Սուրբ Ծննդյան առթիվ

Շուտով Սուրբ  Ծնունդն է, և ես կրկին կանգնած եմ խնդրի առաջ. ես չգիտեմ՝ քեզ ինչ նվիրել:

Ես գիտեմ՝ դու շատ հետաքրքրություններ ունես. գրքեր, խաղեր, շորեր:

Ես ուզում եմ քեզ նվիրել այնպիսի մի բան, որ քեզ մոտ մնա երկար ժամանակ, շատ ավելի երկար, քան սովորաբար լինում է: Այնպիսի մի բան, որ ամեն Սուրբ Ծննդյան գալու հետ ինձ հիշեցնի: Continue reading

Ստեֆան Ցվեյգ | Անծանոթուհու նամակը

Երբ հայտնի վիպասան Ռ.-ն` երեքօրյա ճամփորդությունից հետո՝ վաղ առավոտյան, վերադարձավ Վիեննա և ավտոկայանում ամսագիր գնելով՝ նայեց ամսաթվին, նա հանկարծ հիշեց, որ այսօր իր ծննդյան օրն է: «Քառասունմեկերորդը»,- արագ մտածեց նա, բայց այս փաստը ո՛չ ուրախացրեց, ոչ էլ տխրեցրեց նրան: Արագ աչքի անցկացրեց թերթի էջերը, տաքսի կանգնեցրեց և ուղևորվեց դեպի իր բնակարան: Սպասավորը հայտնեց երկու մարդկանց այցելության, մի քանի հեռախոսազանգերի մասին և սկուտեղի վրա բերեց հավաքված նամակները: Գրողը ալարկոտությամբ նայեց նամակների կույտին, մի քանի ծրար բաց արեց` հետաքրքրվելով նամակագիրներով. անծանոթ ձեռագրով գրված նամակներից մեկը նրան ծավալուն թվաց, և նա այն մի կողմ դրեց: Սպասավորը թեյ մատուցեց: Հարմար տեղավորվելով բազկաթոռին՝ նա մեկ անգամ էլ թերթեց ամսագիրը, նայեց նամակներին, սիգար ծխեց և վերցրեց մի կողմ դրված նամակը: Continue reading