Տեղեկություններ մազերի մասին

verylonghairbeauty-1-9801. Որոշել մազերի տեսակը

Մազերի արդյունավետ խնամքի համար անհրաժեշտ է նախ որոշել դրանց տեսակը: Գոյություն ունի մազերի չորս տեսակ.

Նորմալ: Պահպանում են փայլը լվանալուց մի քանի օրվա ընթացքում: Հեշտ են սանրվում, ծայրերը չեն ճյուղավորվում, էլաստիկ են:

Յուղոտ: Լվանալու հաջորդ օրն արդեն յուղոտ փայլ ունեն, կպչում են միմյանց, փնթի տեսք ունեն:

Չոր: Դժվար են սանրվում, ծայրերը ճյուղավորվում են, մազերը մթագնած են:

Continue reading

Հետաքրքիր տեղեկություններ

images (2)Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Մեր մաշկի 95%-ը  ծածկված է մազերով:

Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:

Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:

Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:

Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:

Continue reading

Մազերի կառուցվածքը

maser mazՄազը կազմված է ցողունից, որն աճում ու բարձրանում է մաշկի մակերևույթից վեր, և մազարմատից, որը տեղակայված է մաշկի հաստության մեջ գտնվող փոքրիկ փոսիկում և պարփակված է հատուկ պարկի (մազապարկ) մեջ:

Մազերը կազմված են ծծմբով ու ազոտով հարուստ եղջերային սպիտակուցային նյութից (կերատինից): Աճման մի քանի փուլերից հետո հին մազերը թափվում են, և դրանց տեղն աճում են նորերը: Մարդու գլխին աճող երկար մազերն ապրում են 4–5 տարի: Մազապարկում կողք կողքի տեղադրված ճարպագեղձերի արտադրած նյութը մազերի համար ունի պաշտպանական նշանակություն: Մազերի գույնը պայմանավորված է նրանցում մելանին գունակի պարունակությամբ: Տարիքի հետ գունակի քանակությունը նվազում է, և խանգարվում է նրա բաշխումը: Լինում են նաև գունակազուրկ մազեր, օրինակ՝ լսնամաշկության (ալբինիզմ) դեպքում:
Մարդն օրական նորմայում կորցնում է միջին թվով 60-100 մազ: Մազերի աճման ու նորերով փոխարինման գործառույթների խանգարումը կարող է հանգեցնել ճաղատության կամ հավելաճի (մազոտություն):

Continue reading