Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։
Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ Continue reading

Սուր շնչառական հիվանդությունների կանխարգելումը

1.Հիվանդության վաղ ախտորոշում,հիվանդի մեկուսացում:

2.Առավելագույնս սահմանափակել հիվանդի շփումը ընտանիքի հետ:

3.Խնամողը պետք է կրի դիմակ,որը պետք է փոխի 2 ժամը մեկ:

4.Թաշկինակներն ու սրբիչնեչը անընդհատ փոխել:

5.Առանձնացնել հիվանդի սպասքը և հանդերձանքի պարագաները:

6.Պարբերաբար մաքրել և ախտահանել հիվանդասենյակը:

7.Պահպանել անձնական հիգիենայի կանենները: Continue reading

Սեռական համակարգ

Սեռական համակարգը բազմացման օրգանների համակարգէ,որը ծառայում է նոր կյանքի ստեղծման,տեսակի պահպանման համար:Սեռական համակարգի մեջ են մտնում արական և իգական սեռական օրգանները: Արական սեռական օրգաններ-լինում են արտաքին և ներքին: Արտաքին սեռ.օրգաններն են` առնանդամը և ամորձապարկը,ներքինը`ամորձիներն իրենց պատյանով, մակամորձիները, սերմնածորանը,սերմնալարը,սերմնաբշտերը, շագանակագեղձը, կոճղամիզուկային կամ կուպֆերային գեղձերը: Ամորձիներ-զույգ,խառը գեղձեր են,տեղավորված են ամորձապարկի մեջ: Ձվաձև մարմիններ են`4սմ երկարությամբ և 3սմ լայնությամբ:Ամորձին ունի միջային և դրսային,առաջային և հետային եզրեր,վերին և ստորին բևեռներ:Հետին վերին եզրին տեղավորված են մակամորձիները և սերմնալարը:Մակամորձին մի նեղ մարմին է`ունի գլխիկ,մարմին և պոչ: Ամորձու ֆունկցիան-խառը գեղձ է,ունի ներզատիչ և արտազատիչ ֆունկցիա: Continue reading

Շնչառության ֆիզիոլոգիան,շնչառության կարգավորման նեյրոհումորալ մեխանիզմը:

Շնչառության ֆիզիոլոգիան-Շնչառությունը գազափոխանակություննէ շրջապատող միջավայրի և կենդանի օրգանիզմի միջև,որի ժամանակ օրգանիզմն արտաքին միջավայրից վերցնում է թթվածին և արտաշնչում է ածխաթթու գազ: Շնչառության երկարատև ընդհատումը բերում է մահվան: Շնչառության կարգավորման նեյրոհումորալ մեխանիզմը-Շնչառության կարգավորման նյարդային,կամ ռեֆլեկտոր մեխանիզմն իրականացվում է շնչառական կենտրոնի մասնակցությամբ:Գոյություն ունի գլխավոր շնչառական կենտրոն,որը գտնվում է երկարավուն ուղեղում:Կենտրոնը երկկողմանի է,ամեն մի կեսը կազմված է ներշնչման և արտաշնչման կենտրոնից:Ազդակները շնչառական կենտրոնից գնում են դեպի երկրորդային շնչառական կենտրոնները,որոնք գտնվում են ողնուղեղում,միջին,միջանկյալ ուղեղում և կիսագնդերի կեղևում,որոնք էլ կարգավորում են շնչառությունը: Շնչառական կենտրոնի աշխատանքի վրա ազդեցություն է գործում գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևը:Մարդը կամային ձևով կարգավորում է իր շնչառությունը խոսելիս,երգելիս:Սա խոսում է այն մասին,որ կեղևում նույնպես կան շնչառական կենտրոններ: Continue reading

Միզային համակարգ

Միզային օրգաններն են երիկամները,որոնք արտադրում են մեզը, միզապարկը, միզածորանները և միզուկը,որոնք հավաքում և դուրս են բերում մեզը:

Երիկամներ-զույգ,լոբաձև,մուգ կարմիր գույնի օրգաններ ենէտեղավորված որովայնի խոռոչի հետին պատին:Երիկամները գտնվում են ողնաշարի աջ և ձախ կողմերում:Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից:Քաշը 200-250 գ ,երկարությունը`10-12 սմ,լայնությունը`3-4 սմ,հաստությունը`5-6 սմ: Երիկամն ունի վերին և ստորին բևեռներ,վերին բևեռներին նստած են մակերիկամները: Երիկամը բարդ խողովակավոր օրգան է,որի միջուկային և կեղևային մասերը պարունակում են մեծ քանակությամբ միզային խողովակներ,որոնք կազմում են երիկամի հիմնական նյութը`պարենխիման: Continue reading

Հրդեհային անվտանգության կանոններ

Գիտական եւ ուսումնական հաստատություններ – Ուսումնասիրություններ, գիտափորձեր կատարելու ընթացքում գիտական ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով։ – Լաբորատորիաներում եւ այլ սենյակներում պահվող այրվող եւ դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի մեկ հերթափոխային պահանջմունքը։ – Դյուրավառ հեղուկները պետք է աշխատանքային օրվա վերջում լցվեն հատուկ փակ տարայի մեջ եւ լաբորատորիայից տեղափոխվեն։ Չի թույլատրվում այրվող եւ դյուրավառ հեղուկները թափել կոյուղի։ – Դասասենյակներում եւ աշխատասենյակներում դպրոցական նստարանների (սեղանների) քանակը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանվածից։ – Պարապմունքների ավարտից հետո բոլոր պայթյունահրդեհավտանգ նյութերը աշխատասենյակներից, լաբորատորիաներից եւ արհեստանոցներից պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված սենյակներ։ Մանկական նախադպրոցական հիմնարկներ – Մանկական ամառանոցների շենքերը պետք է ունենան երկուսից ոչ պակաս տարահանման ելք։ – Կարկասային եւ վահանայինշենքերը պետք է սվաղված լինեն եւ ունենան չայրվող տանիքածածկ։ Դրանց ջերմապահպանիչը պետք է լինի անօրգանական նյութերից։ Արգելվում է՝ ա) երեխաներին տեղավորել շենքերի ձեղնահարկային սենյակներում. ինչպես նաեւ երկու տարահանման ելք չունեցող շենքերում,շինություններում, հարկերում. բ) երեխաների բնակեցման շինություններում օգտագործել նավթավառեր եւ էլեկտրաջեռուցիչ սարքեր։ Continue reading

Արյունահոսություն

Արյունահոսության վտանգը ուղիղ համեմատական է կամ կախված է արյան կորստի արագությունից և ծավալից: Բնական պայմաններում արյունը անոթից դուրս սկսում է մակարդվել, սա ունի պաշտպանական նշանակություն:

Մակարդման պրոցեսը տեղի է ունենում ի շնորհիվ արյան մակարդելիության համակարգի: Արդյունքում արյունատար անոթի դեֆեկտը փակվում է խցանով`թրոմբով:

Արյան կանգնեցման հիմնական եղանակները

1. Սեղմում արյունահոսող անոթի վրա

2. Ճնշող վիրակապ

3. Վերջույթը բարձրացնում ենք սրտի մակարդակից վեր

4. Լարանի տեղադրում Continue reading

Արյուն, սիրտ և թոքեր

Արյուն

Արյունը գտնվում է անընդհատ շարժման մեջ:Այն շարժվում է մարմնի բոլոր օրգաններ ու հյուսվածքներ ներթափանցած արյունատար անոթների հսկայական ցանցով: Արյունատար անոթներն ու սիրտը շնչառության օրգաններն են:

Արյունը մեր օրգանիզմի միակ հեղուկ զանգվածն է: Անոթները,որոնցով հոսում է արյունը սրտից,կոչվում են զարկերակներ,որոնք ունեն հաստ,ամուր և առաձգական պատեր: Ամենամեծ զարկերակը կոչվում է աորտա:Արյունը դեպի սիրտ տանող անոթները կոչվում են երակներ,որոնց պատերն ավելի բարակ են և փափուկ,ունեն գրպանիկներ հիշեցնող փականներ:

Մարդու արյունը կազմված է` a – էրիթրոցիտներ; b – նեյտրոֆիլներ; c – էոզինոֆիլներ; d –լիմֆոցիտներ Continue reading

Շնչառության ֆիզիոլոգիան, շնչառության կարգավորման նեյրոհումորալ մեխանիզմը:

Շնչառության ֆիզիոլոգիան-Շնչառությունը գազափոխանակությունն է շրջապատող միջավայրի և կենդանի օրգանիզմի միջև,որի ժամանակ օրգանիզմն արտաքին միջավայրից վերցնում է թթվածին և արտաշնչում է ածխաթթու գազ:  Շնչառության երկարատև ընդհատումը բերում է մահվան:

 

Շնչառության կարգավորման նեյրոհումորալ մեխանիզմը-Շնչառության կարգավորման նյարդային,կամ ռեֆլեկտոր մեխանիզմն իրականացվում է շնչառական կենտրոնի մասնակցությամբ:Գոյություն ունի գլխավոր շնչառական կենտրոն,որը գտնվում է երկարավուն ուղեղում:Կենտրոնը երկկողմանի է,ամեն մի կեսը կազմված է ներշնչման և արտաշնչման կենտրոնից:Ազդակները շնչառական կենտրոնից գնում են դեպի երկրորդային շնչառական կենտրոնները,որոնք գտնվում են ողնուղեղում,միջին,միջանկյալ ուղեղում և կիսագնդերի կեղևում,որոնք էլ կարգավորում են շնչառությունը:

Շնչառական կենտրոնի աշխատանքի վրա ազդեցություն է գործում գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևը:Մարդը կամային ձևով կարգավորում է իր շնչառությունը խոսելիս,երգելիս:Սա խոսում է այն մասին,որ կեղևում նույնպես կան շնչառական կենտրոններ: Continue reading

Սիրտ-անոթային համակարգ

Անոթային համակարգն ընդգրկում է արյունատար և ավշային համակարգերը:

new

Արյան շրջառության կենտրոնական օրգանը սիրտն է: Սիրտը քառախորշ մկանային օրգան է: Գտնվում է կրծքավանդակի խոռոչում, կրծոսկրից հետ, ստոծանու վրա, առաջային միջնորմում: Սիրտն ունի քիչ տափակած կոնի ձև, տարբերում են սրտի գագաթ (apex), հիմ (basis), առաջային, վերին և ստորին երեսներ և այդ երեսներին իրարից բաժանող աջ և ձախ եզրեր: Սրտի կլորացած գագաթը դարձած է ցած, առաջ ու ձախ, հասնում է 5-րդ միջկողայձին տարածությունը, միջին գծից 8-9 սմ դեպի ձախ, գագաթն ամբողջությամբ կազմվում է ձախ փորոքի հաշվին:

Տարբերում են արյան մեծ, փոքր և սրտային (պսակաձև) շրջանառություն: Continue reading