Իհարկե մենք ապրելու ենք բարեկարգ թաղամասում

Վաղ առավոտից անցուդարձ, հարցեր, պատասխաններ և առաջարկենր: Պարզվեց,որ բոլորս ուզում ենք ապրել մաքուր, բարեկարգ և կանաչապատ թաղամասում: Բայց ինչն է մեզ խանգարում: Սոցհարցումից պարզվեց, որ ոչինչ:

Օրը դեռ շարունակվում է…

 

Արդեն հեծանվով եմ երևեկում

Անցյալ տարի սկսեցի հետաքրքրվել հեծանիվներով: Ընկերներիցս մեկն ասաց թե` արդեն ուշ է, սովորելուս ժամանակն անցել է: Դա  ինձ դուր չեկավ: Մի քանի օր հետո տեղեկացա, որ ծանոթներիցս մեկը սովորում է  հեծանիվ վարել, առաջարկեց գնալ իր հետ  հեծանվավարժանքի, անմիջապես համաձայնվեցի: Առաջին իսկ վարժանքից սկսեցի վարել  և ստացվեց: Ավելի ու ավելի սիրեցի հեծանիվը: Սկսեցի հեծանվորդ ընկերներիս հետ պտտվել քաղաքում ու այդպես սովորեցի հեծանիվ վարել:

Ապրում եմ Աջափնյակ համայնքի 16 թաղամասում ու սկսել եմ  Բանգլադեշ` Բ1 թաղամաս դասի գնալ հեծանիվով:  Մի կողմից` առողջ ապրելակերպ, մյուս կողմից` կյանքի և առողջության վտանգում: Երևանում հեծանվորդներին դեռ այդքան էլ լավ չեն ընդունում ոչ’ վարորդները, ոչ’ էլ հետիոտները: Մայթերով վարելիս լսում ես տարբեր արտահայտություններ օրինակ`

-Էս էր մերը, ստեղել են խանգարում:

-Հերիք չի մեքենաները, հիմա էլ սրանք:

Փողոցնորով վարելիս մեքենաների ազդանշաներ ու վարորդների խոսքեր: Այս ամենը գալիս է նրանից, որ չկան հեծանվորդնեի համար նախատեսված ճանապարհ` հեծանվաուղիներ, ուղղում մցնեմ Երևանում գծանշումներ կան, բայց քիչ համայնքներում` հիմնականում կենտրոնում, որոնք էլ արդեն ջնջվում են, մնացած գծանշումները գծելիս հարկ չեն համարում թարմացնել նաև հեծանվաուղիները: Հիմա երբ սկսել եմ հեծանվով երթևեկել ավելի շատ է անհանգստացնում հեծանվաուղիների հարցը:  Մտքովս անցավ Ձմեռ պապիկին խնդրել այս տարի նոր հեծանվաուղիներ:

Պահպանենք մաքրություն

Երեկ դպրոցից տուն գնալիս որոշեցի մի փոքր քայլել: Դուրս գալով Մայր դպրոցից բարձրացա Գեղարվեստ տանող աստիճաններով, որտեղ էլ տեսա տիար Բլեյանին: Տիարն առաջարկեց հաշվել Բանգլադեշ աշխարհի ամենաերկար աստիճանները: Միանգամից անցա գորրծի, սկսեցի  հաշվելով բարձրանալ, ընդհամենը 98 աստիճան: Շատ հաճախ անցնում եմ այդ տեղով, բայց մտքովս չէր անցել  երբևէ հաշվել: Ասեմ` հետաքրքիր էր: Տուն եկա, պատմեցի մեծ քույրիկիս ու  բացահայտեցի, որ նա միշտ հաշվում է բոլոր աստիճանները: Այսօր հաշվեցի Մայր դպրոցից Քոլեջ տանող աստիճանները` 52 աստիճան: Այս աստիճանները մի փոքր ավելի հարազատ էին, քանի որ  երկար ժամանակ է մաքրում ու խնամում ենք քոլեջի մի խումբ սովորողների հետ` Անահիտ Մելքոնյանի գլխավորությամբ: Ցավոք, այսօր նկատեցի, որ նորից կեղտոտվել է: Ճանապարհից օգտվում են նաև թաղի բնակիչները և թիվ 181 դպրոցի սովորողներն ու նրանց ծնողները: Առաջին քայլը մենք արել էինք, ամբողջությամբ մաքրելով տարածքը, մնում էր մի փոքր հետևողական լինել և պահպանել  մաքրությունը: Յուրաքանչյուրս պիտի լինենք ուշաադիր, օրինակ ծառայենք և հետո չմեղադրենք ուրիշներին: Ուզում ենք ապրել քաղաքակիրթ ու մաքուր երկրում` սկսենք յուրաքանչյուրս մեզանից: