Գրավոր խոսքի խանգարումներ

Գրավոր խոսքն ունի խոսքային գործունեության երկու տեսակ` գիր և ընթերցանություն: Գրի խանգարումներն անվանում են դիսգրաֆիա, իսկ ընթերցանության խանգարումները` դիսլեքսիա: Այս խանգարումներն ավելի հաճախ ի հայտ են գալիս զուգակցված, սակայն կարող են դրսևորվել նաև որպես առանձին, ինքնուրույն խանգարում: Գրի լրիվ բացակայությունը կոչվում է ագրաֆիա, ընթերցանության անընդունակությունը` ալեքսիա: Դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի մասնակի խանգարում է, որը պայմանավորված է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալներով: Ընթերցանության խանգարումները բավականին շատ են տարածված երեխաների շրջանում, ընդ որում 4 — 5 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ: Continue reading

Խոսքի զարգացման կրիտիկական փուլերը

Առաջին փուլ / 1-2 տարեկան/ , երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Այդ տարիքում տեղի է ունենում խոսքային գոտիների առավել ինտենսիվ զարգացում` մասնավորապես Բրոկի կենտրոնի, որի կրիտիկական շրջանը համարվում է երեխայի  կյանքի 14-18 –րդ ամիսները: Ցանկացած, նույնիսկ աննշան, անբարենպաստ գործոն կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:

Երկրորդ փուլ / 3 տարեկան /, երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը` տեղի է ունենում անցում ` իրավիճակային խոսքից կոնտեքստային խոսք, ինչը պահանջում է ԿՆՀ-ի աշխատանքի մեծ համաձայնեցվածություն / խոսքաշարժողական մեխանիզմի, ուշադրության, հիշողության և այլն/: Continue reading

Խոսքի զարգացման փուլեր

1. Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ

Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Ընդ որում` նման ձայներ արձակում են ինչպես լսող, այնպես էլ ի ծնե խուլ երեխաները, ովքեր չեն լսում շրջապատողների խոսքը: Սա նկատի ունենալով` մասնագետները կարծում են, որ նախաթոթովանքը ժառանգական է և սոցիալական պայմանավորվածություն չունի, այն չի մտնում իսկական խոսքի զարգացման ընթացքի մեջ: Ձայներ արձակելը հաճույք է պատճառում երեխային և ֆունկցիոնալ խաղի նախնական, ամենապարզ տեսակն է: Եթե երեխան շրջապատված է սիրով և քնքշանքով, ապա ավելի հաճախ է ձայներ արձակում: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը: Continue reading

Շլություն

Շլությունը (STRABISMUS) — աչքերի այնպիսի դիրքն է, երբ նրանցից մեկի տեսողության գիծն ուղղված է առարկայի դիտմանը, իսկ մյուսինը շեղված է նրանցից: Շլությունը հաճախ սկսվում է 3-4 տարեկան երեխաների մոտ: Շլության ժամանակ հաճախ տեսողությունը աչքերից մեկում միանգամից նվազում է: Շլությունը լինում է բնածին կամ ձեռքբերովի: Բնածին շլության ժամանակ բացակայում է բինոկուլյար տեսողությունը և դիտվում է բարձր միոպիա: Շլության երկու տեսակի ժամանակ անհրաժեղտ է ակկոմոդացիա, ինչը խիստ կապված է տեսողության կոնվերգենցիայի հետ:Ըստ շեղված աչքի տեսողության գծի ուղղության՝ տարբերում են մոտեցող (ներքին) և հեռացող (արտաքին) շլություններ:
Շլության այս տեսակներն իրարից տարբերվում են էական առանձնահատկություններով: Առավել հաճախակի է հանդիպում մոտեցող շլությունը (հատկապես երեխաների մեջ): Continue reading

Վիտամններ

Օրգանիզմի, հատկապես աչքերի լավ զարգացման համար ճարպերից, սպիտակուցներից, աղերից և ածխաջրերից բացի, անհրաժեշտ են նաև վիտամիններ: <<Վիտամին>> եզրը ծագել է լատիներեն vitalis բառից, որը նշանակում է կենսական կամ կյանքի համար անհրաժեշտ ամին: Վիտամինների քանակը օրգանիզմում շատ քիչ է, իսկ դերը` չափազանց մեծ: Դրանք, փոխազդեցության հետ մտնելով ֆերմենտների, սպիտակուցների և այլ ակտիվ միացությունների հետ, կանոնավորում են նյութափոխանակության զանազան օղակները, իսկ հաճախ էլ կատալիզատորների դեր են կատարում զանազան քիմիական ռեակցիաներում: Վիտամինների պակասության հետևանքով առաջացած հիվանդությունները կոչվում են վիտամինաքաղց (ավիտամինոզներ): Վիտամինների օգնությամբ օրգանիզմը ստանում է այն բոլոր նյութերը, որոնց միջոցով ավելի են ակտիվանում հյուսվածքները, նյարդերը և այլն: Continue reading

Կարճատեսություն

Կարճատեսությունը տեսողության խանգարում է: Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանը համընթաց նրա ակնագունդը մեծանում է և 9-12 տարեկանում դառնում է գնդաձև: Սակայն երբեմն այն մի քիչ երկարում է առաջ-հետին ուղղությամբ, որի հետևանքով բբի և ցանցաթաղանթի միջև ընկած հեռավորությունը մեծանում է: Այդպիսի աչքերում հեռավոր առարկաների պատկերները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևում: Այդ առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ. առաջանում է կարճատեսություն: Կարճատեսության ժամանակ մեծ մասամբ ակնագնդի ձևի փոփոխություններն աննշան են լինում, սակայն, երբ ակնագունդը շարունակում է երկարել, կարճատեսության աստիճանը մեծանում է: Նրա առաջընթացը կարող է հանգեցնել աչքի լուրջ փոփոխությունների և տեսողության նշանակալի կորստի: Տարբերում են կարճատեսության 3 աստիճան` թույլ, միջին և բարձր: Կարճատեսության աստիճանը որոշվում է ոսպնյակի օպտիկական ուժով, որն աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը փոխում է այնպես, որ դրանք հատվում են ցանցաթաղանթի վրա: Continue reading

Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ)

ՄՈՒԿ-ը  ԿՆՀ  ( կենտրոնական  նիարդային  համակարգ)  ծանր  հիվանդություն  է  որն առաջանում  է  ուղեղի  վնասվածքի  պատճառով  ներարգանդային  կյանքում, ծննդաբերական տրավմայի  պատճառով  և  հետծննդյան  շրջանում: Գլխուղեղի  վնասման  պատճառ  կարող  են լինել  տարբեր  բնույթի  ինֆեկցիոն  հիվանդություններ,  որոնք  մայրը  տարել  է  հղիության ընդացքում,  մոր  և  երեխայի  ռեզուս  գործոնի  անհամատեղելիությունից,  և երեխայի  կյանքի առաջին  տարիներին  գանգի  տրավմաները:
Առաջին ձևի ժամանակ նույն ձևով աղտահարված են լինում ձեռքերն ու ոտքերը:Երեխան դժվարանում է նստել և գլուխը պահել: Continue reading

Կակազություն

Կակազությունը  խոսքի  տեմպի  և  ռիթմի խանգարում  է, որը  պայմանավորված  է ծայրամասային  խոսքային  ապառատում  առկա մկանային  ջղաձգումներով:Կակազության  ժամանակ  առաջանում  է  տարբեր ջղաձգումներ  որոնք  իրենց  ձևով  լինում  են  3 տեսակ:
1.Կլոնիկ-որի  ժամանակ  կրկնվում  է  նույն  հնչյունը կամ  վանկը:
2.Տոնիկ-երբ  կակազողը  փորձում  է  արտաբերել բառը, հնչյունը  կարծես  քարանում  է:
3.Կլոնիկ-տոնիկ  կամ  խառը, երբ  կակազողի  մոտ  առկա  են  2  տեսակներ:Առանձնացնում  ենք  կակազության  2  ձև՝  նևրոտիկ  և  նևրոզանման: Continue reading

Դաունի սինդրոմ

Այս  սինդրոմը  առաջին  անգամ  1866թ. նկարագրվել  է  Լանգթոմ  Դաունի  կողմից (մոնղոլոիզմ)  անվան  տակ:Դաունի  սինդրոմը  բոլորից  հաճախ  հանդիպող  քրոմոսոմային  հիվանդություններից  է  նորածինների  մոտ  դրսևորման  հաճախականությունը  կազմում  է  1հարաբերած700-ի, իսկ մտավոր  հետամնացների  մոտ  10  տոկոս: Այս հիվանդության  ախտորոշումը  դրվում  է  ծնվելուց  անմիջապես  հետո,  ըստ  դեմքի  բնորոշ  գծերի՝  թեք  դասավորված  աչքեր,  լայն  քթարմատ, աչքի  ներս  ընկած  հատվածում  մաշկի  ծալվածքով  բացի  այս  ամենից  գանգի  փոքր  չափսեր  դեֆորմացված  ականջներ  խոշոր  լեզու  և  ծռմռված  ճկույթներ: Continue reading

Էպիլեպսիա /ընկնավորություն/

Էպիլեպսիան խրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, արտահայտվում է նոպաների ձևով: Եթե այդ հիվանդության ընթացքը ծանր է և երկար է տևում, առաջանում են մի շարք բացասական հետևանքներ`բնավորության որոշակի բացասական փոփոխություն, մտավոր հետամնացություն: Տարբերում են 2 տեսակի էպիլեպսիաներ`
* Տարածվող, որն ընդգրկում է ամբողջ օրգանիզմը:
* Մասնակի, երբ էպիլեպտիկ պրոցեսի մեջ ընդգրկվում են մարմնի մկանների առանձին խմբեր:

Տարբերում են 2 հիմնական էպիլեպտիկ նոպաներ` Continue reading