Գրավոր խոսքի խանգարումներ

Գրավոր խոսքն ունի խոսքային գործունեության երկու տեսակ` գիր և ընթերցանություն: Գրի խանգարումներն անվանում են դիսգրաֆիա, իսկ ընթերցանության խանգարումները` դիսլեքսիա: Այս խանգարումներն ավելի հաճախ ի հայտ են գալիս զուգակցված, սակայն կարող են դրսևորվել նաև որպես առանձին, ինքնուրույն խանգարում: Գրի լրիվ բացակայությունը կոչվում է ագրաֆիա, ընթերցանության անընդունակությունը` ալեքսիա: Դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի մասնակի խանգարում է, որը պայմանավորված է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալներով: Ընթերցանության խանգարումները բավականին շատ են տարածված երեխաների շրջանում, ընդ որում 4 — 5 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ: Continue reading

Խոսքի զարգացման կրիտիկական փուլերը

Առաջին փուլ / 1-2 տարեկան/ , երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Այդ տարիքում տեղի է ունենում խոսքային գոտիների առավել ինտենսիվ զարգացում` մասնավորապես Բրոկի կենտրոնի, որի կրիտիկական շրջանը համարվում է երեխայի  կյանքի 14-18 –րդ ամիսները: Ցանկացած, նույնիսկ աննշան, անբարենպաստ գործոն կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:

Երկրորդ փուլ / 3 տարեկան /, երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը` տեղի է ունենում անցում ` իրավիճակային խոսքից կոնտեքստային խոսք, ինչը պահանջում է ԿՆՀ-ի աշխատանքի մեծ համաձայնեցվածություն / խոսքաշարժողական մեխանիզմի, ուշադրության, հիշողության և այլն/: Continue reading

Խոսքի զարգացման փուլեր

1. Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ

Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Ընդ որում` նման ձայներ արձակում են ինչպես լսող, այնպես էլ ի ծնե խուլ երեխաները, ովքեր չեն լսում շրջապատողների խոսքը: Սա նկատի ունենալով` մասնագետները կարծում են, որ նախաթոթովանքը ժառանգական է և սոցիալական պայմանավորվածություն չունի, այն չի մտնում իսկական խոսքի զարգացման ընթացքի մեջ: Ձայներ արձակելը հաճույք է պատճառում երեխային և ֆունկցիոնալ խաղի նախնական, ամենապարզ տեսակն է: Եթե երեխան շրջապատված է սիրով և քնքշանքով, ապա ավելի հաճախ է ձայներ արձակում: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը: Continue reading