Ժան Պիաժե

Ժան Պիաժե

Ծնվել է օգոստոսի 9, 1896  Նևշատել

Մահացել է սեպտեմբերի16,1980, 84 տարեկանում Ժնևում, թաղվել է թագավորերի գերեզմանատանը: Պարգևատրվել է Էրազմի պարգև և Բալցանի մրցանակ:

Շվեյցարացի հոգեբան, մանկավարժ-փիլիսոփա։ Մտածողության հոգեբանական և իմացաբանական հարցերի լուծման նոր ուղղության հիմնադիր։ Սովորել է Նեշատալի, Ցյուրիխի, Փարիզի համալսարաններում։ Նեշտալի (1926-1929) և Լոզանի (1937-1954) համալսարանների պրոֆեսոր։ Գտիական առաջին աշխատանքը հրատարակվել է 15 տարեկանում։ Զարգացրել է հոգեկանի մասին գենետիկական ընդհանրացված տեսությունը, մշակել է տրամաբանական և իմացաբանական, հոգեբանական և կենսաբանական հասկացությունների համակարգ։ Մեծ ավանդ ունի մանկական հոգեբանության մեջ։ Տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների համագործակցությամբ, ճանաչողության միասնական տեսություն ստեղծելու նպատակով հիմնադրել է Գենետիկական իմացաբանության միջազգային կենտրոն (Փարիզ,1955)։ 1929Ժնևի Ժան ժակ Ռուսոյի ինստիտուտի դիրեկտոր։ Գիտական ուղևորությամբ եղել է ԽՍՀՄ-ում (1955-1966 )։