ՀՈԳԵԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ-Հոգեկանի ակտիվության ամենակարևոր մակարդակըգիտակցությունն է։Մարդու գիտակցությունը իրականության արտացոլմանբարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է,այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներաշխարհի արտացոլումն ուապրումն է։ Գիտակցությունը բնորոշ է միայն մարդկանց։ Կենդանիներըգիտակցություն չունեն, որովհետև նրանց հոգեկան գործընթացներըանգիտակցական են։ Գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակիվերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ:

Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնականբնութագրեր.

1)    Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքներիամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած էմարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցումեն բոլոր հոգեկան գործընթացները, հետևաբար գիտակցության կառուցվածքի մեջ ենմտնում մեր զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը,երևակայությունը։

2)    Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչիրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից ևհակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման:  “Ես”-իառանձնացումը “Ոչ ես”-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդմանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցությանձևավորման գործընթացը։

3)    Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղվածվարքն ու գործունեությունը։

Continue reading