Համո Սահյան

Իսկ ինձ ասում են թե՝ խելոք մնա

Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա…
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

Պույ-պույ մկնիկը

Նախագիծ

«Պույ-պույ մկնիկը» ռադիոպիես

Նախագիծը   նախատեսված  է  նախակրթարանների  երեխաների  համար:Նախագիծի ընթացքում օգտվւմ ենք՝ համակարգիչ, ձայնագրիչ, գործածվելու  են  համացանցը, սոց  կայքերը, բլոգները։

Աշխատանքի  ընթացքը
Քննարկեցինք  թե  ինչ  հեքիաթ  ընտրենք,  վերցրեցինք  «Պույ-պույ մկնիկը»  հեքիաթը  և  դարձրեցինք  սցենար՝ որոշակի  փոփոխություններ  կատարելով:Կատարեցինք  դերաբաշխում, սկսեցինք  ընթերցումները:Հաջորդ  փուլում  կլինեն  ձայնագրությունները  և  տեղադրումը  համացանցում  և  այլ  կայքորում:Ընտրեցինք  համապատասխան  երաժշտություն:

Արդյունքում կունենանք  ռադիոպիես  նախակրթարանային  խմբերի  երեխաների  համար, նախագծի  սկիզբը՝փետրվարի 18,  ավարտը  փետրվարի 29:

Սխալ հեքիաթ

Պույ-պույ մկնիկPUY_PUY

Continue reading

Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի

Ջեննի Սորբիեն ամբողջ ճաշկերույթի ընթացքում շլացուցիչ էր եղել: Դերասանական տաղանդով պատմված և վիպասանի հանճարով համեմված անեկդոտներն ու պատմվածքները միահյուսվել էին անսպառ եռանդով: Լեոն Լորանի հյուրերը հմայված, խանդավառված, լիովին տարված, տպավորություն ունեին, թե հիանալի ժամեր էին ապրում ժամանակի սահմաններից էլ դուրս:
-Գրեթե ժամը չորսն է և օրն էլ չորեքշաբթի է: Դե գիտեք, Լեոն, որ սա այն օրն է, երբ մանուշակներ եմ տանում սիրեցյալիս:
-Շատ ափսոս,-ասաց նա իր կցկտուր ձայնով, որ հայտնի էր դարձրել բեմում: Սակայն գիտեմ, թե որչափ հավատարիմ եք, ուստի չեմ պնդի:
Ջենին գրկախառնվեց կանանց, տղամարդիկ նրան գրկախառնվեցին, և նա գնաց: Դուրս գալուն պես գովեստների տարափ հորդեց:
-Նա իսկապես արտակարգ կին է: Լեոն, քանի՞ տարեկան է:
-Ութսունի մոտ: Երբ երեխա ժամանակ մայրս ինձ տանում էր Կոմեդի Ֆրանսեզի դասական ներկայացումներին, Ջենին արդեն հայտնի Սելիմեն էր: Իսկ ես այլևս երիտասարդ չեմ: Continue reading

Հովհաննես Շիրազ բանաստեղծություներ

загруженное (6)Մասիսն ի վեր

Երբ օրոցում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամփա չըկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ՛, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե՛ր, ի վեր Մասիս,
Թո՛ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կըտանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս: Continue reading

Չարլի Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային

charliԴստրիկս,

 Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

 Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Continue reading

Աշոտ Փալանջյանի հիշողությունները

eghishe-charenc-anti-u4652-1

Դպրոցական տարիներին

Եղիշեն ու ես ամենից շատ մոտ էինք ու մտերիմ մեր դպրոցական ընկեր Նիկոլայ Պոլյակովի հետ:Նրա հայրը երկաթագծեր կառուցող ինժեներ էր,մայրը մանկավարժ:Այդ կրթված ու համերաշխ սիրով ապրող ընտանիքը մեզ միշտ ընդունում էր հարազատի սիրալիրությամբ:Նիկոլայն  ուներ  անձնական հարուստ գրադարան,մեծ մասամբ բաղկացած գրականությունից:Պահարանի դարակներում խնամքով դրված էին ռուս և արևմտաեվրոպական գրողների երկերը:Լավ տիրապետելով ռուսաց լեզվին՝մենք ագահաբար կլանում էինք գիրք գրքի հետևից,կարդում անսիստեմ,բայց համառ հետևողականությամբ:Եղիշեն շատ էր սիրում ընթերցանությունը:Հայրը մի օր ինձ գանգատվեց,թե՝ <<էս մեր փիլիսոփան ճաշի ժամանակ էլ մի ձեռքով գիրքն է բռնում,մյուսով՝ թանապուրի գդալը՚>>:

-Կարդալը օգտակար գործ է,հորեղբայր,-փորձեցի մեղմացնել հոր դժգոհությունը:

-Բան չունեմ ասելու,որդիս,-շարունակեց իր խոսքը Աբգար աղան,-բայց վախենում եմ, թե վերջը սոված բանաստեղծ դառնա:Մի գլուխ թղթեր է մրոտում:

Continue reading

Անկեղծ չենք

main20100324_9

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահաժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Continue reading