Խաղի ընթացք

Խաղի անցկացումը և ղեկավարումը: Խաղը ղեկավարում է դաստիարակը և նրա դերակատարումը կախված է խաղի բնույթից, խմբի տարիքային և քանակային թվից, մասնակիցների վարքագծից. որքան փոքր են այնքան մեծ է դաստիարակի դերակատարումը խաղի վարման մեջ: Այս տարիքային խմբերում դաստիարակը սկզբում իր վրա է վեձնում գլխավոր դերը, իսկ ապա այն հանձնում է մասնակիցներից որևէ   մեկին:

Դաստիարակը հրահանգներ տալիս է տեսողական կամ ձայնային ազդանշանների օգնությամբ: Վերջինները չպետք է լինեն շատ բարձր:

Դաստիարակը ուղղորդում է ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ այն կրկնելուց առաջ և գնահատում է երեխաների վարքագիծը: Սակայն պետք չէ չարաշահել դիտողությունները շարժումը ճիշտ չկատարելու համար: Դիտողությունները կարող են իջեցնել դրական էմոցիաները, որոնք առաջանում են խաղի ընթացքում: Դիտողությունեները ավելի լավ է անել դրական ձևով, պահպանելով ուրախ տրամադրությունը, խրախուսելով ճարպկությունը, հնարամտությունը, հաստատակամությունը, սրանց և նման հատկությունների միջոցով երեխաների մոտ ավելի է բարձրանում շարժումը ճիշտ կատարելու ցանկությունը: Դաստիարակը հուշում է, թե ինչպես է ավելի նպատակահարմար կատարել շարժումը:

Դաստիարակը չպետք է թույլ տա, որ երեխաները երկար ժամանակ մի դիրքով մնան, որոնաք կարող են վատ ազդել արյան շրջանառության վրա և ընդհանրապես երեխայի ինքնազգցողության վրա:

Դաստիարակը ղեկավարում է ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանը, որը պետք է ավելանա աստիճանաբար:

Խաղի ավարտը և արդյունքների ամփոփումը: Նախադպրոցակն տարիքի երախաների խմբերում դաստիարակը շարժախաղն ավարտում է մեկ այլ ավելի հանգիստ բնույթ խաղի անցնելու առաջարկով:

Բոլոր տարիքի երխաների համար մեծ պահանջմունք է խաղը, որի մեջ շատ կարևոր են շարժուն խաղերը կիրառել ոչ միայն շարժողական ունակությունները զարգացնոլու, այլև երխայի անհատականության բազմակողմանի դաստիարակության համար: Շարժախաղերի ճիշտ կիրառումը և ճիշտ մեթոդի կիրառումը նպաստում է երեխայի անհատական ունակությունների բացահայտմանը, օգնում են նրան դաստիարակել առողջ, կենսախինդ, ակտիվ:

Leave a comment