Հունվարյան հեռավար առաջադրանքներ Բնագիտությունից

  1. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր:
    Մաքուր ջուր համարվում է մեր ծորակից հոսող  խմելի ջուրը  , որը յոդացվում է, քլորացվում և այն համարվում է մաքուր՝ խմելի ջուր:
  2. Ի՞նչ թունավոր նյութեր են արտանետվում մթնոլորտ: Ինչպիսի՞ կանխարգելման հնարավոր ուղիներ կառաջարկեք դուք:
    Քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական ազդակների (ճառագայթում, աղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում, որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները կոչվում է մթնոլորտի աղտոտում:
    Մթնոլորտի աղտոտման աղբյուրյերն են՝ փոխադրամիջոցներ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և կենցաղ։Հայտնի է մթնոլորտ արտանետվող մոտ 20հզ. նյութ:
    Իմ կարծիքով կարելի է սկսել ամենաառաջին քայլից՝ ինքներս չաղտոտելով շրջակա միջավայրը։ Սկիզբը չլինենք աղպակույտերի ու գարշահոտությունների։
    Ցավոք մթնոլորտը աղտոտող բոլոր նյութերը մարդու ապրելու համար անհրաժեշտ են, մթնոլորտը աղտոտումից չենք կարող պահել, քանի որ չենք կարող դրանք վերացնել։
  3. Ի՞նչ գիտեք թթվային անձրևների մասին: Continue reading

Երկիր մոլորակ

1.Երկիր մոլորակի մակերևույթը:

(Քանի մայրցամաք, և  քանի  օվկիանոսներ  կան):

Երկիրն իր առաջացման սկզբնական փուլում եղել է հրահեղուկ գունդ, որի մակերեվույթին ջերմաստիճանը հասել է 40000C-ի: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ հրահեղուկ գունդըսառել է, և մակերևույթին առաջացել է պինդ երկրակեղևը, իսկ շրջապատի ջրային գոլորշիներըխտացել ու անձրևի տեսքով թափվել են Երկրի վրա: Սկզբնական փուլում Երկրի մթնոլորտը  բոլորովին այլ կազմություն է ունեցել. նրանում բացակայել է թթվածինը: Թթվածինը մթնոլորտումհայտնվել է շատ ավելի ուշ, երբ Երկրի վրա զարգացել ու տարածվել են բույսերը: Continue reading

Մեր տեղը տիեզերքում

1.Երկնային  ինչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի  կազմի  մեջ: Տիեզերքը  քնա՞ծ  է:

Տիեզերքը  մեզ  շրջապատող  ամբողջ  աշխարհն  է  լցված  անհամար  աստղերով    ու  այլ  երկնային  մարմիններով:Գալակտիկաները  տասնյակ  միլիարդավոր  աստղերի  համախմբեր  են:Տիեզերքում,  ըստ  գիտնականների  հաշվարկների, կա  մոտ  100  միլիարդ  գալակտիկա:Գալակտիկան, որի  մեջ  մտնում  է  Արեգակը  իր  մոլորակներով,  այսինքն՝  մեր  գալակտիկան,  կոչվում  է  ծիր  կաթին:Տիեզերքը  քնած  չէ,  նա  միշտ  գտնվում  է  շարժման մեջ:

2.Ինչ  է  արեգակնային  համակարգը: Ինչ  համաստեղություններ  գիտեք: Continue reading

Բություն

1.Ինչ   է  բնությունը,  որոնք  են  բնության  բաղադրիչները:

Մարդն  ապրում  է  բնության  մեջ:Բնությունն  այն  է  ինչ  շրջապատում  է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները,  աստղերը, մոլորակները:Մարդը  ևս  բնության մասն  է:

2.Ինչու  է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:

Քանի  որ   մարդն  էլ  է բնության  մի  մասնիկ  պարզել  է,  որ բնության մեջ ամեն  մի փոփոխությունները  ազդում  է  մարդկանց  վրա: Continue reading

Արեգակ

Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից: Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը։

Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։ Continue reading